Նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը
Հերթական տարեշրջանի փակման և ձմեռային փուլին անցումով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը:
Տեխնիկական հանգույցներն ու համակարգերն ստուգելուց հետո ջրային կառույցները կպահպանվեն մինչև գարուն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։