211652_close_icon

Ֆրանսիայում ցուցարարները պահանջում են փակել փախստականների «Ջունգլի» ճամբարը. տեսանյութ

views-count2596 դիտում article-date 16:30 06-09-2016
Ֆրանսիայի Կալե քաղաքում երեկ տեղի է ունեցել բողոքի ցույց։ Ագարակատերերը և բեռնատարների վարորդները փակել են քաղաք տանող գլխավոր ավտոմայրուղին, որի շրջակայքում է տեղակայված տխրահռչակ, «Ջունգլի» անվանումը ստացած փախստականների ճամբարը, հաղորդում է BBC-ն։ Ցուցարարները կենդանի շղթա են ստեղծել մայրուղու վրա, որը տանում է դեպի Կալեի նավահանգիստ ու Եվրաթունել, որտեղից և շոգենավերը մեկնում են դեպի Մեծ Բրիտանիա։ Կալեի քաղաքապետ Նատաշա Բուշերտն իր հերթին աջակցությունն է հայտնել ցուցարարներին, ովքեր պնդում են, ճամբարը փլուզում է քաղաքը և խոչընդոտում նավահանգստի աշխատանքներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր