Մոզամբիկում 4 ոտքերով երեխա է ծնվել
Մոզամբիկի հիվանդանոցներից մեկում լույս աշխարհ է եկել հերթական ոչ սովորական ֆիզիկական տվյալներով երեխան. նա 4 ոտք ունի։
Ինչպես հայտնում է Mignews-ը, սա արդեն երկրորդ նման դեպքն է։ Նախորդը գրանցվել է 1 ամիս առաջ և նույն հիվանդանոցում։
Աղքատ երկրի հեռավոր նահանգներից մեկի՝ Մանիկայի հիվանդանոցներում բացակայում են սոնոգրաֆիոն սարքերը, ինչի պատճառով էլ հղիների մոտ նախօրոք չեն հայտնաբերվում անոմալիաները։ Հայտնի չէ, թե երեխան որ սեռին է պատկանում, քանի որ լրագրողներին չի հաջողվել մուտք գործել հիվանդանոց կամ բուժանձնակազմից որևէ տեղեկություն իմանալ։
Բժիշկները չեն բացառում, որ հավելյալ երկու ոտքերը կարող են լինել չզարգացած երկվորյակինը։