Հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ
[color=#CC0000]Ուշադրություն՝ նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:
[/color]
Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը և 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:
[img]/ups/images/0415859001477974669199078.jpg[/img]
Երևանում նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0744238001477974657770251.jpg[/img]