Հանս-Յոահիմ Վատցկե. Մենք քննարկեցինք ու որոշեինք. Մխիթարյանը մնում է «Բորուսիայում»
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ բաց թողնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Ակումբում քննարկվել է Մխիթարյանի տրանսֆերի հնարավորությունը: Որոշում է կայացվել, որ Հենրիխը հաջորդ մրցաշրջանում էլ կմնա «Բորուսիայում», ասել է Վատցկեն:
Նշենք, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան քննադատել էր դորտմունդյան ակումբի այս որոշումը, ինչին Վատցկեն արձագանքել է. «Մենք Մխիթարյանին երբեք չենք խոստացել, որ նրան բաց կթողնենք մինչև պայմանագրի ժամկետի ավարտը»: