Փրկարարները գետնին ընկած վատառողջ քաղաքացուն տեղափոխել են մահճակալի վրա
Հոկտեմբերի 31-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին հատակից մահճակալին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1942 թ. ծնված Գ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: