211652_close_icon
views-count8878 դիտում article-date 18:31 30-10-2016

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաստատեց իր նոր կազմը․ Aravot.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Աբաջյան մինչ քվեարկության արդյունքները հայտնելը՝ նշեց, որ Վարչությունը սահմանել էր կարգ, որի համաձայն կուսակցության անդամներից 230-ը հաստատել էր իրենց պատվիրակ լինելը եւ այս պահին ստացվել է 282 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել են 164 պատվիրակ, խոտանվել է 1 քվեաթերթիկ, վավեր է եղել 158-ը, առավելագույն 5 ձայներ ստացել եւ Վերահսկող հանձնաժողով են ընտրվել Սիփան Փաշինյան 129, Լուսինե Առաքելյան 107, Վահե Հովհաննիսյան 105, Արամայիս Գրիգորյան 89 եւ Հրաչյա Հարությունյան 78 ձայն: [img]/ups/images/0825534001477837519301999.jpg[/img] Ամփոփելով Վարչության արդյունքները, Գոհար Աբաջյանը հայտնեց, որ ստացվել է 282 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել են 164 պատվիրակ, խոտանվել է 1 թվեաթերթիկ, վավեր էր՝ 143-ը: [img]/ups/images/0903128001477837575442445.jpg[/img] Վարչության անդամ են ընտրվել Նիկոլ Փաշինյանը 138 ձայնով, Արայիկ Հարությունյան 133, Զարուհի Բաթոյան 124, Լենա նազարյան 123, Սուրեն Պապիկյան 122, Սասուն Միքայելյան 118, Տիգրան Ավինյան 113, Արարատ Միրզոյան 107, Գարիկ Սարգսյան 101, Վահագն Հովակիմյան 90, Հովիկ Ղազարյան 86, Ռոմանոս Պետրոսյան 85 եւ Ալեն Սիմոնյան 84 ձայնով [img]/ups/images/0448151001477837625612377.jpg[/img] [img]/ups/images/0988753001477837659838276.jpg[/img] [img]/ups/images/066890500147783768112073.jpg[/img] Հայտարարելուց հետո կատարվում է նաեւ Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի նախագահների ընտրությունները, որոնք քիչ հետո հայտնի կդառնան: [img]/ups/images/0646007001477837726413236.jpg[/img] [img]/ups/images/0158807001477837749280196.jpg[/img] [img]/ups/images/0111778001477837784165265.jpg[/img] [img]/ups/images/0884331001477837819848007.jpg[/img] Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Նյութի աղբյուրը՝[url=http://www.aravot.am/2016/10/30/821711/] www.aravot.am[/url]

Նմանատիպ նյութեր