211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count1027 դիտում article-date 15:23 30-10-2016
Հոկտեմբերի 30-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռ. Խ.-ին (ծնված 1934 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցում վատառողջ բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Մ.-ին (ծնված 1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռ. Բ.-ին դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր