ՄԱԿ ԱԽ-ը կոչ Է արել հետաքննել Սիրիայում 22 աշակերտի կյանք խլած դպրոցի գնդակոծումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի Հալեպ քաղաքի և Խասսե գյուղի դպրոցների գնդակոծությունները և կոչ արել հետաքննել տեղի ունեցածը, հայտնում է Ria Novosti-ն։
Հայտարարության մեջ ասվում է. «Անվտանգության խորհրդի անդամներն ամենալուրջ կերպով դատապարտում են հոկտեմբերի 26-ին Իդլիբ նահանգի Խասս գյուղի դպրոցի վրա իրականացված հարձակումը, որի զոհը դարձավ առնվազն 22 երեխա և 1 ուսուցիչ, ինչպես նաև հոկտեմբերի 28-ին Հալեպի արևմտյան մասում գործող դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով կրկին զոհվեցին երեխաներ»։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել էր, որ ավիահարվաները հասցրել են կամ Սիրիայի կամ Ռուսաստանի ուժերը։