211652_close_icon
views-count838 դիտում article-date 22:20 13-05-2024

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հետաքննել Գազայի հարավում գտնվող Ռաֆահում ՄԱԿ անվտանգության դեպարտամենտի մեքենայի վրա հարձակման դեպքը, որի հետևանքով սպանվել է գերատեսչության մեկ աշխատակից, իսկ մյուսը՝ վիրավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։

Նա ընդգծել է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ցավով տեղեկացավ աշխատակիցներից մեկի մահվան, մյուսի վնասվածք ստանալու մասին։

Նրա խոսքով՝ Գոիերեշը դատապարտում է ՄԱԿ-ի անձնակազմի վրա ցանկացած հարձակում և պահանջում է լիարժեք հետաքննություն:

Հակը հավելել է, որ անցյալ տարվա հոկտեմբերից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրվելուց ի վեր Գազայում սպանվել է ՄԱԿ-ի ավելի քան 190 աշխատակից։

Նմանատիպ նյութեր