6169 դիտում
18:43 28-10-2016
ՏՄՊՊ-ն խիստ նկատողություն է տվել «Յանդեքսին»՝ անարդար մրցակցային պայմաններով դաշտում հաստատվելու փորձի համար
ՏՄՊՊՀ նիստում այսօր հրապարակվեց «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքները։
«Մամուլի հրապարակումների և բողոքների հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Պարզվել է,որ ընկերության գործունեությունը չի համապատասխանում օրենքի պահանջին և պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր։ Հանձնաժողովի գնահատականն է, որ «Յանդեքսի» գործունեությունը հակամրցակցային է, սակայն հաշվի առնելով, որ այն նոր ընկերություն է, հանձնաժողովը որոշել է նկատողություն տալ «Յանդեքսին»»,- ասաց հանձնաժողովի նիստը վարող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն։
Հանձնաժողովի նիստին մասնակցող «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչներն ընդունեցին ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իրենց գործունեությունը՝ աշխատելով օրենքի պահանջին համապատասխան։ Հարցին, թե «Յանդեքսը» հոլանդական ընկերություն է, արդյոք պատրաստվո՞ւմ է գրանցվել Հայաստանում, ընկերության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց։
Նիստի ընթացքում Արտակ Շաբոյանն ասաց, որ բացի «Յանդեքսից» էլեկտրոնային հարթակի միջոցով ուսումնասիրվել են նաև «GG տաքսի», «Մոբի տաքսի», «Օ-S պատվեր», «Տաքսի օնլայն», «Վիվա Գոլդ» տաքսի ծառայություն մատուցող մյուս ընկերությունների վարքագիծը: «Այս ընկերությունները չեն վճարում լիցենզավորման տուրք, արտոնագրային վճար, եկամտային հարկ։ Այս ոլորտի կարգավորման համար ՏՄՊՊՀ-ն պատրաստել է համապատասխան օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը կուղարկվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն»,- ասաց Շաբոյանը։
Նմանատիպ նյութեր
2913 դիտում
18:56 02-05-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ նկատողություն է տվել փոխնախարարին
1089 դիտում
14:48 11-12-2014
Գնաճը համահունչ է փոխարժեքի փոփոխությանը. ՏՄՊՊ հանձնաժողովի դիտարկումը
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
904 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
847 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի