211652_close_icon
views-count12396 դիտում article-date 12:15 28-10-2016

Նորանշանակ նախարարը պետական լծակը ծառայեցնում է իր հարազատ ընկերության՝ «Ռոստելեկոմի» շահին. blognews.am

Հայաստանի կառավարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, որոնց մի զգալի մասը կրկնում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը, հայտնում է [url=http://blognews.am/arm/news/412705/noranshanak-nakharary-petakan-ltsaky-tsarayecnum-e-ir-harazat-ynkerutyan-rostelekomi-shahin.html]blognews.am[/url]-ը։ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը ներկայանում էր որպես «Ռոստելեկոմ» ընկերության խորհրդի նախագահ, որոշել է յուրայիններին տեղավորել կառավարությունում։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նոր պետ է նշանակվելու։ Նոր պետը լինելու է Վահան Մարտիրոսյանի հովանավորյալը՝ «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նախարարը նաև ցանկանում է ՊԵԿ նախագահի խորհրդական կարգել մեկ այլ մտերիմի՝ Արա Յաղջյանին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://blognews.am/arm/news/412705/noranshanak-nakharary-petakan-ltsaky-tsarayecnum-e-ir-harazat-ynkerutyan-rostelekomi-shahin.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր