211652_close_icon
views-count1069 դիտում article-date 19:16 23-02-2016

Հայտնի են փետրվարի 19-ին «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» կողմից հայտարարված մրցույթի մրցանակակիրները

«Ռոստելեկոմը» Հայաստանում փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կազմակերպել էր մրցույթ ընկերության Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Մրցույթին մասնակցողները պետք է մեկնաբանություններ թողնեին ընկերության Ինտերնետ հասանելիության ծառայության վերաբերյալ։ Ամփոփվեցին արդյունքները, և ամենաօրիգինալ նկարագրության հեղինակները ստացան մրցանակներ, մասնավորապես, գլխավոր մրցանակին՝ Դեն Բրաունի Ինֆեռնո գրքին, արժանացավ գեղեցիկ և թեմային համահունչ մեկնաբանության հեղինակ՝ Աիդա Մեսրոպյանը։ Հուշանվերների արժանացան նաև ամենաարագ արձագանքող (Վարուժան Ստեփանյան) և հնարամիտ (Լևոն Գալստյան) մեկնաբանության հեղինակ օգտատերերը։ Հավելենք նաև, որ փետրվարի 19-ին՝ մեծն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, «Ռոստելեկոմի» երևանյան վաճառքի և սպասարկման սրահներում բաժանորդագրվողները ստացել են նվերներ գրքերի տեսքով։ Մանրամասները ներկայացված են ընկերության [url=https://web.facebook.com/rtarmenia]ֆեյսբուքյան էջում[/url]։

Նմանատիպ նյութեր