10614 դիտում
09:30 28-10-2016
ՊԵԿ նորանշանակ նախագահի պատկառելի ունեցվածքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը բավական պատկառելի ունեցվածք Է հայտարարագրել։ Այսպես՝ նա պաշտոնապես ունի երկու առանձնատուն, երեք բնակարան և 12 հատ հողամաս, երեք հատ ավտոմեքենա՝«RANGE ROVER 4.4 L V9 2.2»,, «MERCEDES-BENZ S 500 2.3» և «UAZ 469» մակնիշների։
Հարությունյանը հայտարարագրել Է նաև 309 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս։ Պաշտոնը ստանձնելու պահին՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ ունեցել 471 հազար 931 դոլարի և 2 մլն 659 հազար 657 դոլարի փոխառություններ՝ տոկոսով տրված գումարներ։ ՊԵԿ նոր նախագահն ունի նաև 8 մլն դրամը գերազանցող արժեքով 2 ժամացույց և մեկ կտավ։ Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն 43 հազար դրամ, 54 հազար 105 դոլար և 110 եվրո:
«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնում նա այս տարվա 9 ամսում ստացել Է 123 միլիոն 80 հազար դրամ աշխատավարձ՝ ամսական 13 միլիոն 675 հազար դրամ։ Այս տարվա ընթացքում ստացել Է նաև 121 հազար 640 դոլարի եկամուտ, որպես փոխառությունների տոկոսավճար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1741 դիտում
09:21 08-07-2023
Թաղապետի պատկառելի ունեցվածքը. «Ժողովուրդ»
4064 դիտում
09:14 08-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարի պատկառելի հարստությունը. «Ժողովուրդ»
10352 դիտում
10:46 29-04-2015
29-ամյա փոխնախարար Հայկ Հարությունյանը պատկառելի հարստության տեր է. Ժողովուրդ
Այս բաժնից
970 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը