Երևանում պայթեցման եղանակով քանդվելու է թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում պայթեցման եղանակով քանդվելու է Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-17։30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ճանապարհային ոստիկանությունը նշված հատվածում դադարեցնելու է տրանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժը՝ ելնելով անվտանգության շահերից։
***
17:15
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պայթեցումը տեղի ունեցավ։ Պայթեցման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի