Ռուսաստանը նախատեսված ժամանակից շուտ կոչնչացնի պահուստային քիմիական զենքը
ՌԴ Քիմիական զենքի անվտանգ պահման ու ոչնչացման հարցերով վարչության ղեկավար, Վալերի Կապաշինը հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է մինչև 2017 թվականի վերջը ոչնչացնել քիմիական զենքը, ինչը ծրագրված ժամկետից շուտ է, հաղորդում է Interfax-ը։
«Որոշումն ընդունված է, որոշումը ստորագրված է»,-հավելել է նա։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ քիմիական զենքի ահուստները նախատեսված էր ոչնչացնել 2018 թվականին։
Հիշեցնենք, որ միջազգային կոնվենցիայի շրջանակում Ռուսաստանն արդեն ոչնչացրել է 36,7 հազար տոննա քիմիական զենքի 95 տոկոսը։ Քիմիական զենքի ոչնչացման համար ստեղծված 7 կենտրոններից 5-ում արդեն ավարտվել են աշխատանքները։