Կրասնոդարում փոթորկի հետևանքով վնասվել են շենքերի տանիքները, տապալվել ծառերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում ուժգին քամու պատճառով վնասվել են բազմաթիվ շինությունների տանիքներ, տապալվել են ծառեր, որոնք ընկել են կայանված մեքենաների վրա, ինչպես նաև պոկվել են հոսանքալարեր:
Այս մասին հայտնում է HTB-ն:
Որոշ շրջաններում բնակչությունը մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Քամու արագությունը հասել է 38 կմ/վ արագության:
Մի շարք դպրոցներ ուժգին քամու պատճառով ժամանակավոր փակվել են: