ՌԴ Կրասնոյարսկում քամին պոկում է տանիքները. իշխանությունները փոթորկի նախազգուշացում են հայտարարել. տեսանյութ
ՌԴ Կրասնոյարսկում ուժգին քամին քշում տանում է բնակելի տների տանիքները, փողոցներում տեղադրված գովազդային վահանակները, շուռ է տալիս ավտոմեքենաները և արմատախիլ անում հաստաբուն ծառերը: Այս մասին հայտնում է Ռուսական 1-ին ալիքը:
Այս պահի դրությամբ տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` ուժգին քամի է սպասվում նաև վաղը` մարտի 22-ին: Կրասնոյարսկի, Չելյաբինսկի և Սվերդլովսկի շրջաններում իշխանությունները փոթորկի նախազգուշացում են հայտարարել:
Ներկայացնում ենք ականատեսների արձանագրած տեսանյութը: