Խաղաղ օվկիանոսում ձկնորսական նավ է այրվում, որում 52 մարդ կա
                        Ճապոնացի փրկարարներն ուղևորվել են դեպի Խաղաղ օվկիանոս, որտեղ ափից 510 կմ հեռավորության վրա թայվանական Chin Chun ձկնորսական նավն է այրվում։ 
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հրդեհը նավում բռնկվել է այն բանից հետո, երբ վերջինս բախվել է մեկ այլ նավի։ 
Նշվում է, որ նավի վրա 52 մարդ կա։ Դեռևս հայտնի չէ՝ նրանց մեջ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։ Առայժմ տեղեկություններ չկան նավից, որին բախվել է թայվանական նավը։ 
Միջադեպը տեղի է ունեցել Իվատե պրեֆեկտուրայի Միյակո քաղաքից դեպի արևելք ընկած հատվածում, ինչից հետո ճապոնական առափնյա ծառայությունները աղետի ազդանշան են ստացել և դեպի այրվող նավն ուղարկել պարեկային նավ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

