Խաղաղ օվկիանոսում 200 մարդ աղիքային գրիպով է վարակվել
                        Ավելի քան 200 մարդ է վարակվել աղիքային գրիպով (գաստրոէնտերիտ) Dawn Princess զբոսանավում: 
Վարակվածները մեկուսացվել են իրենց  առանձնասենյակներում: Զբոսանավում կա ավելի քան 1500 ուղևոր, այն արդեն 13-րդ օրն է շրջում է և հասնելու է Ավստրալիա: 
Հիշեցնենք , որ աղիքային այս վիրուսը  ուղեկցվում է փորլուծությամբ, սրտխառնոցով և փսխումով: Այն կարող է փոխանցվել շփման և կերակուրի միջոցով: 
Թե ինչն է եղել զբոսանավում մարդկանց վարակվելու պատճառը դեռ հայտնի չէ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

