ՌԴ Ռյազան քաղաքում 10 հարկանի շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
ՌԴ Ռյազան քաղաքում 10 հարկանի շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է TACC-ը:
Այսօր առավոտյան փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս 4 մահացածի դի:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/10/23/99192/]Հիշեցնենք[/url], որ հոկտեմբերի 23-ին ՌԴ Ռյազան քաղաքի Օսեննի փողոցում գտնվող 10 հարկանի շենքում պայթյուն էչ որոտացել:
Հայտնի էր, որ պայթյունի հետևանքով կա 3 զոհ, ևս 15-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն էր եղել: Ամբողջովին վնասվել էին շենքի վերջին 3 հարկերը: