ՌԴ Ռյազան քաղաքում 10 հարկանի շենքի պայթյունի հետևանքով կա 3 զոհ, առնվազն 15 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Ռյազան քաղաքի Օսեննի փողոցում գտնվող 10 հարկանի շենքում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Այս պահին հայտնի է, որ պայթյունի հետևանքով կա 3 զոհ, ևս 15-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Ամբողջովին վնասվել են շենքի վերջին 3 հարկերը:
Տուժած բնակիչները, որոնց թիվն այս պահին 57-ն է՝ տարհանվել են և ժամանակավորապես տեղակայվել հարևանությամբ գտնվող դպրոցներից մեկում:
Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 200 հրշեջ-փրկարար՝ 5 հատուկ մեքենաներով: