ՀՀ վարչապետի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Աֆրիկյանն ազատվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Այս մասին հայտնում է Կառավարության պաշտոնական կայքը։
Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: