Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննիչները բացահայտել են 60-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները. 42-ամյա կին կասկածյալը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով`  այսօր`  հունվարի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ  քննիչ Հայրապետ Հայրապետյանի որոշմամբ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 42-ամյա Արաքսյա Սուքիասյանը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ` հունվարի 11-ին, Երևանի Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանի բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանին մահ պատճառելու մեջ: 
Ֆոտոլրագրողի  տեղեկություներով` Ա. Սուքիասյանը իր սիրեցյալի հետ այցելել է մահացածի տուն, 2 օր այնտեղ են մնացել, հետո կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն էլ ավարտվել է բնակարանի տանտիրոջ մահով: 
[color=#EF2929]
 Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Սուքիասյանը նախկինում դատապարտված է եղել ու տեսնելով, որ ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել անհերքելի ապացույցներ` խոստովանել է կատարվածը և քիչ առաջ քննիչի որոշմամբ Ա. Սուքիասյանը որպես կասկածյալ ձերբակալվել է:[/color]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/11/74472/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը,  հունվարի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանում տղամարդու դի կա: 
Նշված վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանը:
 Ժամանել էր նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:
 Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Նահապետյանի, ավագ քննիչ Հայրապետ Հարապետյանի և քննիչ Հարութ Սարդարյանի գլխավորությամբ: 
Տեղում էր նաև ոստիկանության փորձաքրեագետը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել էին նույն տան բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կային սուր կտրող-ծակող առարկայից առաջացած հետքեր և բռնության հետքեր: 
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության ասստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատախազության մեծ թվով դատախազներ՝ դատախազի տեղակալ Արամ Դոլինյանի գլխավորությամբ: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


