3508 դիտում
18:51 22-10-2016
«Խաչատրյանի փառատոնի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել»․ Արամ Թալալյան
Հոկտեմբերի 21-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացած կամերային համերգը նվիրված էր կոմպոզիտոր Նինա Մակարովային՝ Արամ Խաչատրյանի տիկնոջը։ Հնչել են Նինա Մակարովայի կամերային գործերը՝ Սոնատինա դաշնամուրի համար, Վոկալիզ և վերհուշ թավջութակի և դաշնամուրի համար, Մեղեդի և սկերցո ջութակի և դաշնամուրի համար։ Մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Լևոն Առաքելյան (թավջութակ), Արաքս Պողոսյան (ջութակ), Խաչատուր Անդրեասյան (դաշնամուր)։
Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև ՙԿյանքիս մեծագույն սերը՚ կինոֆիլմի ցուցադրությունը։
Թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը, խոսելով Խաչատրյանի փառատոնի մասին, նկատում է, որ չորս տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել։
Բացի այն, որ անընդհատ հնչեցվում է Արամ Խաչատրյանի անունը, փառատոնը բավականին լայն հորիզոն ունի. հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից երաժշտությանը, այլ կոմպոզիտորներին, հատկապես՝ երիտասարդ շնորհալի երաժիշտներին։ Մեծ թվով երիտասարդների եմ տեսնում, ովքեր իսկապես արժանի կատարողներ են, ում և բեմ է հատկացվում փառատոնի շրջանակներում։ Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, ապա մեծ սիրով եմ հանդես գալիս խաչատրյանական փառատոնի շրջանակներում, տարբեր ձևաչափերով, - ասում է պարոն Թալալյանը։
Նշենք, որ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Միջազգային փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
17:31 05-11-2015
Արամ Թալալյան. «Մեծ պատիվ է մասնակցել Խաչատրյանի անվան փառատոնին»
3886 դիտում
16:01 08-10-2016
Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
Այս բաժնից
724 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
880 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
913 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները