1583 դիտում
15:20 21-10-2016
ԵԽ կենտրոնակայանում կայացել է ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի՝ Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում հոկտեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդի կենտրոնակայանում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի 20-ամյակին։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են Կոնգրեսի ղեկավարությունն ու անդամները, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչները, ողջույնի ելույթներով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյորմը։
Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հայկական կոնյակների համտես, ինչպես նաև հայկական ավանդական ընդեղենի հյուրասիրություն։
Նմանատիպ նյութեր
2474 դիտում
16:10 02-02-2017
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված ընդունելություն
781 դիտում
18:02 07-09-2016
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Արցախի անկախության 25-ամյակին
1909 դիտում
18:32 22-09-2016
ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպվել է Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը