1066 դիտում
18:02 07-09-2016
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Արցախի անկախության 25-ամյակին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Արցախի անկախության 25-ամյակին, որին բարձրաստիճան հյուրերի շարքում ներկա էին Ռուսաստանում հայերի միության և այլ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողներ և երիտասարդության ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում աղոթքով հանդես եկավ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Ներկաներին ուղղված իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը շնորհավորեց Արցախի հռչակման 25-ամյակի կապակցությամբ և ընդգծեց, որ «Արցախյան գոյամարտը, անկասկած, հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջն է, որը համախմբել է նաև աշխարհասփյուռ հայությանը»: ՀՀ դեսպանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող հետևողական ջանքերին, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչմանը:
Նմանատիպ նյութեր
1869 դիտում
18:54 01-03-2018
Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Ղազախստանի ՀՀ դեսպանությունում
Այս բաժնից
355 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
484 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
853 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ