Ժոզե Մոուրինյոն. Ժամանակն է, որ Մխիթարյանը ցույց տա իր խաղամակարդակը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի Լիգայի 3-րդ տուրում «Ֆեներբահչեի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին պատրաստ է հանդիպմանը:
«Հենրիխը երկար ժամանակ վնասվածք ուներ, այժմ նա թիմի հետ մարզվում է առանց որևէ սահմանափակումների:
Չեմ կարող հաստատել, թե արդյոք նա կխաղա «Ֆեներբահչեի» հետ, սակայն այժմ նա մարզավիճակ ունի և իր համար ժամանակն է ցույց տա այն խաղամակարդակը, որը մենք գիտենք, որ նա ունի», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը»-«Ֆեներբահչե» հանդիպումը կմեկնարկի այսօր` Երևանի ժամանակով 23:05-ին: