211652_close_icon

Գալուստ Սահակյանին պետք է խնդրել, որ դուրս գա Հայաստանից. «Չորրորդ իշխանություն»

views-count3405 դիտում article-date 10:22 20-10-2016
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով քրեական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների շուրջ խորհրդարանական 5 խմբակցությունների միջև քննարկումներին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «ես որտեղից դուրս եմ գալիս, խնդիրները լուծվում են»։ «ՉԻ» - Ըստ երևույթին Գալուստ Սահակյանին պիտի խնդրենք, որ ինքն իրեն հռչակի ղարաբաղյան հակամարտության լիարժեք կողմ, մասնակցի բանակցություններին և անմիջապես դուրս գա բանակցային գործընթացից։ Խնդիրները միանգամից կլուծվեն։ Բայց պատկերացնում եք, թե դրանից հետո ինչ պահանջարկ կվայելի Գալուստ Գրիգորիչը։ Ով ինչ խնդիր ունենա նրան կներգրավի այդ խնդրում, հետո կխնդրի դուրս գալ, և վերջ։ Ըստ էության՝ այս վիճակը միայն մի հանգուցալուծում ունի։ Գալուստ Սահակյանին պետք է խնդրել, որ անմիջապես դուրս գա Հայաստանից։ Եթե չենք սխալվում՝ սա կոչվում է «համապարփակ և ամբողջական լուծում»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր