Տրանսպորտային միջոցների տեխզննումն անցկացվելու է տեխնիկայի միջոցով. փոխնախարար
Բոլոր կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցները հատուկ տեխնիկայի միջոցով տեխզննում անցնելու մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստվում է առաջարկություն ներկայացնել կառավարությանը, հայտարարեց փոխնախարար Արամ Արսենյանն այսօր հրավիրված ասուլիսում:
«Այս միջոցով կբացառվի ձևական տեխզննում անցնելու հնարավորությունը և տեխնիկապես կվերահսկվի տրանսպորտային միջոցը և ոչ թե մարդը»,- նշեց փոխնախարարը, հավելելով, որ ամենակարևոր քայլերից է նաև այն, որ ցանկանում են վերացնել տեխզննման կտրոնի հասկացությունը: «Մտադիր ենք ամբողջությամբ հսկել դաշտը էլեկտրոնային հսկողության միջոցով, ինչպես ոստիկանություն է հսկում ԱՊՊԱ-ները»,- ասաց Արամ Արսենյանը: