Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին
Վրաստանի ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նշանակել է հոկտեմբերի 30-ին, գրում է Грузия Online-ը:
ԿԸՀ որոշմամբ ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպվելու է հոկտեմբերի 30-ին: Ընտրությունների երկրորդ փուլում քվերակություններ կանցկացվեն 48 մեծամասնական ընտրատարածքներումում, մինչդեռ 2 ընտրատարածքում պետք է անցկացվեն վերընտրություններ: Վերընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ տվյալների համաձայն՝ բոլոր ընտրատեղամասերից ձայների հաշվարկից հետո խորհրդարան է անցնում երեք կուսակցություն՝ «Վրացական երազանքը» (48,67 տոկոս), «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը (27,11 տոկոս) և «Հայրենասերների դաշինքը» (5,01 տոկոսը): Խորհրդարանի վերջնական կազմը հայտնի կդառնա ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո: