1850 դիտում
12:01 21-11-2020
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլն է անցկացվում
Վրաստանում այսօր մեծամասնական ընտրատարածքներում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Միաժամանակ, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի նայի Քութաիսիում: Գրում է [url=https://www.aliq.ge/vrastanum-aysor-xorhrdaranakan-ehntruthyunneri-erkrord-phul-e-anckacvum/]aliq.ge[/url]-ն։
Ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածուների դեմ հիմնականում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուներն են պայքարելու, իսկ Թբիլիսիի մեծամասնական ընտրատարածքներում իշխող կուսակցությունների դեմ կպայքարեն միավորված ընդդիմության կողմից համաձայնեցված թեկնածուները:
Ընտրությունների նախորդ օրը ընդդիմության ներկայացուցիչները ևս մեկ անգամ հաստատել են, որ չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, թեև ըստ ընտրական օրենսգրքի, նրանք ավտոմատ կերպով մասնակցում են երկրորդ փուլում:
Իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վստահ է՝ իր կուսակցության ներկայացուցիչներն անպայման կհաղթեն: Նա նշել է, ոլր չնայած իրենց հայտարարություններին, ընդդիմությունը միևնույնն է ծրագրում է ընտրողներին մոբիլիզացնել:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին՝ նախօրեին նրանք հանդիպում են ունեցել դեսպանների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն նշել է, որ և՛ ֆասիլիտատորները, և՛ իրենք, ցանկանում են երկրում գոյություն ունեցող ճգնաժամը հաղթահարել, հիմա «գնդակն ու պատասխանատվությունը» «Վրացական երազանքինն է»:
Նմանատիպ նյութեր
7572 դիտում
18:47 19-10-2016
Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին
919 դիտում
11:00 30-06-2024
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է
4306 դիտում
12:24 08-10-2016
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Այս բաժնից
1030 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
922 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
1003 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու