5328 դիտում
10:19 29-10-2018
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու
Վրաստանում երեկ՝ հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով նախագահի պաշտոնի հավակնորդներից և ոչ մեկն առաջին փուլում հաղթելու համար չի կարողացել հավաքել անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ:
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ԿԸՀ-ին, որն այսօր հրապարակել է ընտրական տեղամասերից ստացված քվեաթերթիկների 99,57 տոկոսի տվյալները։
Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում ընտրություններում աջակցում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է ձայների 38,66 տոկոսը, նրա օգտին քվեարկել է մոտավորապես 615 հազար ընտրող:
Երկրորդ փուլում Զուրաբիշվիլիի հետ կմրցակցի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, ով հավաքել է մոտավորապես 600 հազար ձայն կամ 37,7 տոկոսը:
Երրորդ տեղը զբաղեցրել Է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, ում օգտին ձայն է տվել 175 հազար մարդ կամ 10,97 տոկոսը:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի օգտին քվեարկել է ընտրողների 3,76 տոկոսը:
Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 46,74 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ։
Նմանատիպ նյութեր
7629 դիտում
18:47 19-10-2016
Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին
1039 դիտում
13:00 29-06-2024
Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
2879 դիտում
11:13 28-11-2018
Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. թեկնածուները երկուսն են
Այս բաժնից
985 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
931 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
1102 դիտում
20:44 09-01-2025
Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար