Շվեդիայի հավաքականի նախկին բժիշկը ներողություն է խնդրել Իբրահիմովիչից
Շվեդիայի հավաքականի նախկին բժիշկ Ուլֆ Կարլսոնը մեկնաբանել է իր խոսքերը Զլաթան Իբրահիմովիչից, որին կասկածել էր «Յուվենտուսում» հանդես գալու ընթացքում դոպինգ ընդունելու մեջ:
«Բանավեճի ընթացքում ես հստակ չարտահայտվեցի Զլաթանի վերաբերյալ: Այժմ հասկանում եմ, որ իմ խոսքերը կարող էին սխալ մեկնաբանվել: Շատ ցավալի է: Ես նման մտադրություն չեմ ունեցել:
«Ներողություն եմ խնդրում Զլաթանից և բոլոր նրանցից, ում իմ խոսքերը կարող էին վիրավորել, իմ անկեղծ ներողություններս:
Հուսով եմ, որ իմ անհաջող ձևակերպումները չեն ազդի Իբրահիմովիչի վրա, որին ես համարում եմ Շվեդիայի պատմության լավագույն ֆուտբոլիստը», ասել է Կարլսոնը: