47919 դիտում
13:17 18-10-2016
Արտակարգ դեպք Երևանում. 40-ամյա տղամարդը Հանրապետության հրապարակում կարել է բերանը և հայտարարել հացադուլ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ 40-ամյա Արմեն Երանոսյանը դիմելով ծայրահեղ քայլի, հայտարարել է հացադուլ և կարել շրթունքները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քայլին գնալու պատճառը այն է եղել, որ նրան աշխատանքից ազատել են Վարդենիսի ոսկու հանքում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նա ասաց. «Վարկ եմ վեկալել, անասուն եմ առել, տուն եմ սարքում, վերանորոգում եմ: Ասում եք, թողեք, եկեք Ռուսաստանից… եկել ենք: Հորս տարելիցին` իրիկուն ժամը 6-ին, երբ գործիս մնացել էր 2 ժամ, ինձ բռնել են, ասում են՝ խմած ես, «ալկագոլ» ես օգտագործել: Ես իմ սաղ պարտականությունները կատարել եմ: Հացադուլի եմ նստելու, մինչև իմ հարցին լուծում չտան»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3901 դիտում
10:56 07-07-2015
28-ամյա ցուցարարներից մեկը Ազատության հրապարակում կարել է բերանը. նրան տեղափոխում են հիվանդանոց՝ կարերը քանդելու
14055 դիտում
22:49 10-03-2014
Արտակարգ դեպք Արթիկ ՔԿՀ-ում՝ դատապարտյալը կարել է աչքերը և հայտարարել է հացադուլ