211652_close_icon
views-count3667 դիտում article-date 10:56 07-07-2015

28-ամյա ցուցարարներից մեկը Ազատության հրապարակում կարել է բերանը. նրան տեղափոխում են հիվանդանոց՝ կարերը քանդելու

Ազատության հրապարակում այս գիշեր, որպես բողոքի դրսեւորում, ցուցարարներից 28-ամյա Հովհաննես Կարապետյանը կարել էր բերանը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քիչ առաջ ոստիկանների եւ ընկերների հորդորով նա համաձայնվել է քանդել կարերը: Նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները հեռացրել էին բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Այնուհետեւ ցուցարարները տեղափոխվել էին Ազատության հրապարակ: Հիշեցնենք, որ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Նմանատիպ նյութեր