1399 դիտում
19:03 17-10-2016
Պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը. կարելի է դիմել նաև էլեկտրոնային տարբերակով
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է վերջին շրջանում մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որոնց համաձայն այս կամ այն հասցեում շինարարություն է իրականացվում՝ առանց շինարարական թույլտվության:
«Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող այս կամ այն շինարարական գործընթաց գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ: Հետևաբար, նման անհարկի քննարկումներից խուսափելու համար քաղաքացիներին մատչելի կերպով ներկայացրեք շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգերն ու կանոնները, առավել ևս, որ մենք բավականին պարզեցրել ենք դրանք:
Համոզված եմ, եթե քաղաքացին տեղյակ լինի, որ օրինակ տանիքի նորոգման համար անհրաժեշտ է նախ թույլտվություն ստանալ և, որ տվյալ թույլտվության համար երկար ժամանակ չի պահանջվում, ապա միանշանակ կդիմի ու չի գնա ապօրինության: Դրանով նա նախ կխուսափի վարչական պատասխանատվությունից, և իր կողմից իրականացվող աշխատանքը չի դիտարկվի որպես անօրինական շինարարություն: Շատերը տեղյակ չեն, որ պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, և որ նույնիսկ կարելի է դիմել էլեկտրոնային տարբերակով: Ըստ այդմ, քայլեր ձեռնարկեք հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատասխանատուներին հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները տվյալ գործընթացի վերաբերյալ քաղաքացիների իրազեկման շրջանում:
Նմանատիպ նյութեր
3064 դիտում
17:13 22-01-2018
Մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ
Այս բաժնից
5314 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
916 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը