1227 դիտում
17:00 17-10-2016
Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:
Խորհրդակցության ընթացքում, ըստ օրակարգի, զեկուցվել է 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարված բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների քանակի մասին, համեմատականներ են տարվել 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել են նաև տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին, քննարկվել են Ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված առաջնահերթությունները:
Ծառայության ղեկավարն անդրադարձել է նաև մարզային այցելություններին՝ նշելով դրանց շարունակական բնույթի անհրաժեշտության և կարևորության վերաբերյալ։
Ի թիվս այլ հանձնարարականների՝ Արմեն Հարությունյանն առանձնահատուկ ընդգծել է աշխատանքային կարգապահության, ինչպես նաև՝ քաղաքացիների հետ ամենօրյա շփումներում փոխադարձ հարգանքի կարևորությունը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ նախանշելով դրանց կատարման ստույգ ժամկետներն ու պայմանները։
Նմանատիպ նյութեր
2490 դիտում
16:49 10-04-2017
Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքային ամփոփիչ խորհրդակցություն է տեղի ունեցել
2584 դիտում
16:27 11-09-2017
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
496 դիտում
18:48 27-12-2024
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է
670 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
601 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ