4196 դիտում
16:28 17-10-2016
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին` համագործակցության հնարավոր հեռանկարները քննարկելու նպատակով:
Շնորհավորելով Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
Այնուհետև հիմնադրամի ներկայացուցիչները նախարարին համառոտ ներկայացրել են ընթացիկ ծրագրերը` շեշտելով, որ գյուղատնտեսության բնագավառը հիմնադրամի ուշադրության կենտրոնում:
Նրանք նշել են, որ IDeA հիմնադրամը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ակնկալում է համագործակցություն ոլորտի տարբեր ճյուղերում` որպես հնարավոր ուղիներ մատնանշելով, մասնավորապես, մանր և փոքր ձեռնարկատերերին աջակցելու նպատակով մարզերում որակյալ գինու և օղու արտադրության կազմակերպումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, անտառային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ կառավարումը և այլն:
Ընդգծելով, որ այսօր Հայաստանում խիստ կարևոր է էկոտուրիզմի զարգացումը, ինչպես նաև խաղողագործական և գինեգործական հնագույն ավանդույթների պահպանումը, զարգացումն ու տարածումը` հիմնադրամի ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ համատեղ ուժերով և ստույգ նախանշված թիրախային ծրագրերի միջոցով հնարավոր կլինի երկրում շոշափելի արդյունքների հասնել թե' տուրիզմի, թե' ալկոհոլային խմիչքների արտադրության զարգացման հարցում, ինչպես նաև նպաստել այս բնագավառում սննդամթերքի անվտանգության ապահովմանը:
Կողմերը համակարծիք էին, որ հատկապես գինեգործության ոլորտում այսօր խիստ արդիական է ստանդարտացման համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է գինեգործության և խաղողագործության ոլորտում մշակել և իրականացնել պիլոտային ծրագիր` միջազգային կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Նմանատիպ նյութեր
3491 դիտում
23:36 17-11-2016
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Շվեդիայի հետ երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
1538 դիտում
23:08 25-01-2019
Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը