211652_close_icon
views-count2488 դիտում article-date 12:23 17-10-2016

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի թրեյնինգի ընթացքում արժանացել է հատուկ մրցանակի

Հոկտեմբերի 14-15-ը Երևանի «Հայաթ Փլեյս» հյուրանոցում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ անցկացվել են «Կանանց թրեյնինգ Հայաստանում» խորագրով դասընթացներ: Թրեյնինգին մասնակցել են 20 երիտասարդներ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, «Հայկական վերածնունդ» և «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններից: Թրեյնինգի շրջանակներում քննարկվել է հայաստանյան քաղաքականության մեջ կանանց դերը, ներկայացվել է նիդերլանդական փորձը՝ կուսակցության ներքին կյանքի վրա կանանց ազդեցության վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կուսակցական քաղաքականությանը, արժեքներին, ծրագրերին, ընտրարշավներին և ընտրություններին: Տեսական քննարկումներն ուղեկցվել են գործնական աշխատանքներով՝ կուսակցության ներսում ռազմավարական հաղորդակցության և հաղորդակցային հմտությունների վերաբերյալ, կատարվել են SWOT և SMART համակարգերի հիման վրա վերլուծություններ: Ծրագրի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննա Դիլանյանը կազմակերպիչների կողմից արժանացել է հատուկ մրցանակի՝ արժեքների պաշտպանության և ցուցաբերած ակտիվության համար: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր