Հեղինակավոր ամերիկյան Billboard երաժշտական ամսագիրը «Տարվա կին» կոչմանն է արժանացրել հայտնի երգչուհի Մադոննային:
Նման կոչմանը Մադոննան արժանացել է երկար տարիների ստեղծագործական, ինչպես նաև բարեգործական գործունեության համար:
Հայտնի է, որ փոփ-աստղը կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 300 մլն ձայնագրություն, իսկ աֆրիկյան Մալավիում նրա աջակցությամբ կառուցվում է մանկական կլինիկա: