Գերմանիան հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին տեղեկությունը
Գերմանիայի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Տեղեկությունը Süddeutsche Zeitung թերթին հաստատել է Բունդեսթագի՝ արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռետտգենը, հաղորդում է rosbalt.ru-ն։
Վերջինի խոսքով՝ առնվազն, որ կարող է անել Եվրոպան այդ իրավիճակում, Հալեպում ընթացող մարտական գործողությունները ռազմական հանցագործություն որակելն է։
«Հետևանքներն ու ռազմական հանվագործությանը արձագանքի բացակայությունը սկանդալ կառաջացնի»,-ընդգծել է նա։
Ռետտհենը խոստովանել է, որ պատժամիջոցներն անմիջապես չեն ազդի Ռուսաստանի վրա, սակայն, իր կարծիքով, երկարաժամկետ հեռանկարում կազդեն Կրեմլի վարած քաղաքականության վրա։ Նա նաև քննադատել է Եվրամիության այլ անդամ պետություններին, որ վերջիններս հրաժարվում են իրերն իրենց անուններով կոչել և վախենում են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։