41160 դիտում
15:21 15-10-2016
Սպասվում են ձյան առատ տեղումներ. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարորդներին հորդորում ենք հոկտեմբերի 17-19-ին հատկապես Արցախ, Սյունիք, Լոռի և Տավուշ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հոկտեմբերի 17-ին մեր երկիր Ուրալի տարածքից ներթափանցելու է արկտիկական ճակատ, որը Հայաստանում գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:
Հոկտեմբերի 17-18-ին, 16-ի հետ համեմատած, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում 8-10 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի ամսի 18-ը:
Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1000մ-ից բարձր բարձրության վրա սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում, Վայոց Ձորի նախալեռներում ինչպես նաև Երևանում սպասվում է թույլ անձրև: Միայն Շիրակում այդ ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի, այստեղ տեղումների հավանակնությունը շատ փոքր է: Հոկտեմբերի 20-ից ցիկլոնը կթուլանա և օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա»:
Նմանատիպ նյութեր
8590 դիտում
23:33 08-09-2020
ԱՄՆ-ում +40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ են սկսվել. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
508 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1012 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
787 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը