Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով պաշտոնական այցով այսօր վաղ առավոտյան մեկնել է Ռիգա:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այցի շրջանակում նախատեսված պաշտոնական, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից բացի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև Ռիգայում «Երևան» այգու հանդիսավոր բացման արարողությանը: