Դարի ընթացքում միակ տարին էր, որ հոկտեմբեր ամիսին Երևանում և Արարատյան դաշտում գրանցվել են ձյան տեսքով տեղումներ. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
[b]Պատմական ակնարկ[/b]
1948թ հոկտեմբերի 12-ի երեկոյան և 13-ին Հայաստանի ողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ, ձյան ծածկի բարձրությունը առանձին բնակավայրերում հասել է 40-50սմ, Երևանում և Արարատյան դաշտում մինչև 10սմ, այնուհետև օդի ջերմաստիճանը լեռնային մարզերում գիշերը նվազել է -13...-16, իսկ Արարատյան դաշտում և Երևանում -4...-5 աստիճան:
Սա դարի ընթացքում միակ տարին է, որ հոկտեմբեր ամիսին Երևանում և Արարատյան դաշտում գրանցվել են ձյան տեսքով տեղումներ: