Իրանում պատմության մեջ առաջին անգամ ցուցադրել են ԱՄՆ նախագահական դեբատները
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ իրանցիներին հնարավորություն է ընձեռվել դիտելու ամերիկյան քաղաքականության մասին «Թղթե տնակ» սերիալն ու նախագահական դեբատները:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Namayesh հեռուստաալիքը ցուցադրել է սերիալի մասին առաջին դրվագները: Բացի դրանից՝ IRINN լրատվական հեռուստաալիքը հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակել է ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնողներ Հիլարի Քլինթոնի ու Դոնալդ Թրամփի մասնակցությամբ դեբատները: