211652_close_icon
views-count1881 դիտում article-date 16:31 12-10-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 11-ից 12-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է գողության 13, խարդախության 3, կողոպուտի, հարկերից խուսափելու և խուլիգանության 2-ական դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր