211652_close_icon
views-count1227 դիտում article-date 12:50 12-10-2016

Գլենդելի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 5-ին և 6-ին Գելենդելի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ներկայացվեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Գլենդելի քաղաքապետարանի աջակցությամբ և “South Tech Systems” ընկերության հովանավորչությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել է 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները: Ավելի քան 150 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով: «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով ցուցահանդեսը հոկտեմբերի 19-21 կներկայացվի Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում և այնուհետև Մոսկվայում: [b]«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր