3156 դիտում
23:11 11-10-2016
Սննդամթերքի անվտանգության ծառայությունը կուսումնասիրի տեղական արտադրության կաթնաշոռի փորձաքննության արդյունքները
«Հետք էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով վերտառությամբ հոդված, որում ներկայացվում են տեղական արտադրության կաթնաշոռի՝ սեպտեմբերի 6-7- ի արտադրության 7 նմուշների փորձաքննության արդյունքներ:
Փորձարկված կաթնաշոռի տեսակներն ունեն պիտանիության կարճ ժամկետ՝ մինչև 7 օր:
Հոկտեմբերի 10-ին հրապարակելու պարագայում` նշված խմբաքանակները վաղուց սպառվել են կամ ժամկետանց են, ուստի հնարավոր չէ շուկայում հայտնաբերել և հաստատել կամ հերքել ժամկետանց սննդամթերքի վտանգավորությունը լաբորատոր հետազոտությամբ:
Լաբորատոր փորձարկումների արդյունքների պատճառները կարող են լինել թե արտադրության, թե իրացման և պահման փուլերում, հետևաբար, հրապարկման մեջ նշված՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի, «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի, «Չանախ» ՍՊԸ-ի, «Աշտարակ կաթ» ընկերության, «Մարիլա» ընկերության, «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության կաթնաշոռերի անվտանգությունը պարզելու նպատակով` Ծառայությունը կիրականացնի անհրաժեշտ գործողություններ և հանրությանը կտեղեկացնի արդյունքների մասին:
Նմանատիպ նյութեր
2059 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
1399 դիտում
19:28 09-11-2015
Ներմուծված և տեղական արտադրության թռչնամսի 21 նմուշ հանձնվել է լաբորատոր փորձաքննության
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1009 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
877 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը