Վենեսուելայի բանտերում կալանավորները սովի են մատնվել
Բրիտանական [url=http://www.dailymail.co.uk/news/article-3830672/Prisoners-starving-death-Venezuela-s-jails-country-s-economic-collapse-sees-food-medicine-run-out.html?ito=social-facebook]The Daily Mail[/url] պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնք բացահայտում են ամիսներ շարունակ տնտեսական կոլապսում գտնվող Վենեսուելայի բանտերում տիրող անմխիթար վիճակը:
Նշվում է, որ բանտի բնակիչներից մեկը հեռախոսով նկարահանել է կալանավայրում տիրող անմխիթար վիճակը, որպեսզի ազատության մեջ գտնվողներն իմանան, թե ինչ է իրենց հետ կատարվում. Սննդի, խմելու ջրի խիստ անբավարարության պատճառով կալանավորները սովի են մատնվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ շոկային կադրերն արվել են Վենեսուելայի Գուարիկո նահանգի Սան Խուան դե լոս Մորոս բանտում, որի կալանավորները փայփայում են ողջ մնալու աղոտ հույսը: